Լուրեր

 Կանոնադրություն

Կանոնադրություն

Ընդունելության կարգ

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

4) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

5) սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան և ուսումնական տարվա սկզբում ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս),

6) տեղեկանք՝ ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ նաև տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի դեպքում՝ նաև անհատական ուսուցման պլանը,

7) վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),

9) սովորողի տեղափոխման թերթիկը` դպրոցից դպրոց տեղափոխվելիս (բացառությամբ ուսումնական տարվա սկզբում հիմնական դպրոցից ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս): Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,

10) հիմնական կրթության վկայականի բնօրինակը` 10-12-րդ դասարաններ ընդունվելիս,

11) սույն կարգի 18-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով սահմանված դեպքում` փաստաթուղթ զինկոմիսարիատից:

ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ

Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է՝

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

 

 

 

 

 

 

Ֆրանսերեն 4-րդ դասարան La famille

«Այսօր գիրք նվիրելու օրն է. արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին»

«Տյառն ընդառաջ»-ը մեր դպրոցում»

Արդեն ավանդույթ է դարձել, դպրոցում Տրնդեզը տոնվում է մեծ շուքով ու հանդիսավորությամբ։Ամբողջ դպրոցը նախորդ օրվանից նախապատրաստական աշխատանքներով է զբաղված,աշակերտներին մատուցվեց «Տյառն ընդառաջ»-ի օրվա խորհուրդը, բարձր դասարանի աղջիկները պատրաստել էին Տրնդեզի ուտեստներ, ընկույզ, չամիչ, աղանձ ու փոխինդի գնդեր,որոնցով էլ հյուասիրվեցին բոլորը: Խարույկի շուրջ թևածեց շուրջպարը,այնուհետև սկսվեցին ծափ ու ծիծաղի,երգերի ներքո կրակթռուկները:

 

Տրնդեզ

Տրնդեզ

Опубликовано Գեղադիրի միջնակարգ դպրոց 13 февраля 2018 г.

 

Տրնդեզ

Տրնդեզ

Опубликовано Գեղադիրի միջնակարգ դպրոց 13 февраля 2018 г.

 

 

 

Տրնդեզ

Տրնդեզ

Опубликовано Գեղադիրի միջնակարգ դպրոց 13 февраля 2018 г.

Տրնդեզ

Տրնդեզ

Опубликовано Գեղադիրի միջնակարգ դպրոց 13 февраля 2018 г.

 

 

 

Ընդունելության կարգ մանրամասն հայտարարություններ բաժնում

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

29.01.208թ. Գեղադիրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայկական բանակի օրվան        նվիրված`<<Հպարտ եմ,որ իմ անվան և ճակատագրի վրա գրված է ՀԱՅ>> խորագրով միջոցառում

Ինչ-ինչ ուժեր այսօր փորձում են անբարոյականություն սերմանել իմ երկրում, ես չեմ ուզում, և թույլ չե’մ տա,  որ իմ սրբազան երկիրը կործանվի: Իմ ազգը պետք է գիտակցի իր ազգային շահն ու շահի դիրքերից մտածի    իր վաղվա օրվա մասին` գոյության և  ոչ թե վերջակետի մասին:

Շնորհակալություն եմ հայտնում իմ սաներին,մանկավարժական անձնակազմին,  օրը բովանդակալից դարձնելու համար:

Զ.Ավետիսյան

Հայկական բանակի օր

Հայկական բանակի օր

Опубликовано Գեղադիրի միջնակարգ դպրոց 29 января 2018 г.

Հայկական բանակի օր

Հայկական բանակի օր

Опубликовано Գեղադիրի միջնակարգ դպրոց 29 января 2018 г.